Taylor Swift: The Eras Tour

«Taylor Swift: The Eras Tour», ամերիկյան համերգային ֆիլմ, որը փաստավավերագրել է Eras Tour-ը՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգային շրջագայությունը 2023-2024 թվականներին։ Ֆիլմի ռեժիսորը Սվիֆթի պրոդյուսեր Սեմ Վրենչն է և տարածվել է AMC Theaters-ի և Cinemark Theatres-ի կողմից, թողարկվել է 2023 թվականի հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում՝ հոկտեմբերի 13-ին։ Խոշոր կինոստուդիաների հետ (Big Five studios) բանակցությունները ձախողվելուց հետո Սվիֆթը աննախադեպ դիստրիբյուտորական պայմանագիր է կնքել AMC և Cinemark կինոթատրոնների ցանցերի հետ։ Նկարահանումները տեղի են ունեցել 2023 թվականի օգոստոսին Ինգլվուդի (Կալիֆոռնիա) Սոու-Ֆայ Ստեդիում մարզադաշտում կայացած երեք համերգների ժամանակ, և SAG-AFTRA արտիստների և սցենարիստների միությունը թույլ է տվել շարունակել արտադրությունը 2023 թվականի գործադուլի պայմաններում՝ Պրոդյուսերների դաշինքի հետ նրանց դիմակայությունում։ Նույն ամսվա վերջին Սվիֆթը հայտարարել է The Eras Tour ֆիլմի մասին, որը անակնկալ կերպով գրավել է ստուդիաներին և կինովարձողներին և ստիպել հետաձգել մի քանի ֆիլմերի թողարկման ամսաթվերը (օրինակ՝ «Սատանային վտարողը։ Հավատացյալը» (The Exorcist: Believer), «Սովորական հրեշտակները» և «Ի՞նչ կլինի հետո»), որոնք նախատեսված էին հոկտեմբերի 13-ին կամ ավելի մոտ։ Ֆիլմի թողարկման ոչ սովորական ռազմավարությունը մեծ արձագանք է գտել մամուլում․ շատ լրագրողներ և ոլորտի ներկայացուցիչներ բարձր են գնահատել Սվիֆթի որոշումը՝ շրջանցելու ստուդիաները և ուղղակիորեն կինոթատրոնների հետ համագործակցելու համար։ Ֆիլմը զգալի պահանջարկ է վայելել՝ ԱՄՆ-ում նախնական վաճառքի առաջին օրը հավաքելով ռեկորդային 37 միլիոն դոլար։ 2023 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ ֆիլմը կինովարձույթում հավաքել է ավելի քան 250 միլիոն դոլար։ Այսպիսով՝ The Eras Tour-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաշխարհային վարձույթում ամենաբարձր եկամուտ ունեցող համերգային ֆիլմը։


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search